Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

Պոլիտեխնիկում անցկացվեց ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադա Հայաստանի դպրոցականների համար

2019 թվականի փետրվարի 9-ին և 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ավագ դպրոցների աշակերտների համար Ռոսատոմ-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինժեներության օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Միջոցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ:

Եզրափակիչ փուլին ներկա էին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի տնօրեն Ա․ Առաքելյանը, տնօրենի տեղակալ Ն. Համբարձումյանը, Մեթոդ միավորման նախագահներ Ալֆրեդ Պետրոսյանը և Արայիկ Հունանյանը:

Օլիմպիադայի նախընտրական փուլին մասնակցել էին ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթական դպրոցների ավելի քան 300 աշակերտներ: Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներատեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստումն է Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում: Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ-ի Ազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս: