Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը ընդունում է հայտեր

Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը ընդունում է հայտեր

2019-2020 թթ. համար հայտարարվել է Լեյն Կիրկլանդի անվան  կրթաթոշակային ծրագիրը: Ամբողջական վճարումները, ներառյալ ավիատոմսերի, կեցության, կրթական պարագաների, այդ թվում համակարգիչների և գրքերի ձեռք բերման համար ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Վարշավայի, Պոզնանի, Կրակովի համալսարանների հետ համագործակցող ծրագրին կարող են դիմել տարրական լեհերենին տիրապետող բակալավրիատն ավարտած ուսանողները՝ լեհերենի խորացված ուսուցման, ինչպես նաև՝ որոշ մասնագիտությունների դեպքում՝ անգլերենով կրթության շարունակման կամ վերապատրաստման հեռանկարով։

Կիթաթոշակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ  Լեյն Կիրկլանդի կրթաթոշակային ծրագրերի  կայքէջից:

Մասնակցելու պարագայում հայտերը լրացնել առցանց www.kirkland.edu.pl  մինչև ս.թ. մարտի 1-ը: