Պոլիտեխնիկ այցելեցին «Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչները

Պոլիտեխնիկ այցելեցին «Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչները

Փետրվարի 6-ին, աշխատանքային այցով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էին «Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության» ներկայացուցիչներ Իդե Հիրոյուկին և Յամազակի Հիրոտոն: Հանդիպմանը ներկա էին Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի՝ գիտության, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տեղակալ Ամալյա Մխիթարյանը և Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ Մարգարովը:

Ռեկտոր Ո.Մարուխյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Պոլիտեխնիկական համալսարան կատարած այցելության համար և հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ունենալ կայուն և երկարատև համագործակցություն:

«Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության» ներկայացիցիչները խոսեցին իրենց կազմակերպության առաքելության և գործունեության, ինչպես նաև կիբեռանվտանգությանը վերաբերող մի շարք նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ ներկայացնելով Ինդոնեզիայում իրենց ծավալած գործունեությանը:

Տեղեկանալով Պոլիտեխնիկի և աշխարհռչակ «Շնայդեր էլեկտրիկ» ընեկերության միջև համագործակցության ծրագրերի, համատեղ ստեղծված Գերազանցության կենտրոնի մասին, ներկայացուցիչներին հետաքրքրեց նման մոդելով համագործակցելու սկզբունքը: Հյուրերը շեշտեցին նաև, որ «Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպություն»-ը հետաքրքված է այնպիսի ծրագրեր իրականացնելով, որոնք ուղիղ առնչություն ունեն տեղեկատվական անվտանգությանը: Նրանց խոսքով՝ առաջիկա գործնական քայլերից մեկը կլինի տեղեկատվական անվտանգության մասնագետների վերապատրաստումը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման, մտքերի փոխանակման և առաջարկների համար: