Տեղի կունենա «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում

Տեղի կունենա «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնի հետ համատեղ, փետրվարի 6-ին՝ ժամը 19։00-ին, համալսարանների մարզաբնակ ուսանողներին հրավիրում է «Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկմանը։

Գյումրու «Ինֆորամացիոն տեխնոլոգիաների» կրթական հիմնադրամը նախաձեռնել է տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր մարզերի համար, որն արդյունավետ միջոց է՝ մարզաբնակ երիտասարդների՝ դեպի մարզ վերադարձին։ Այս պահին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լուռու մարզերում տրվում է նախագծի մեկնարկը, ինչի շուրջ էլ ծավալվելու է քննարկումը (մասնավորապես՝ կրթական և աշխատանքային հեռանկարների մասին)։ Այս համատեքստում զուգահեռաբար քննարկվելու է նաև մարզերում «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների առկայության կարևորությունը, որոնք կնպաստեն մարզաբնակ երիտասարդների կրթական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաեւ հարթակ կհանդիսանան նրանց ինքնարտահայտման համար։

Գրանցման համար անցեք հղմամբ: