Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կհամագործակցեն

Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնիկական համալսարանը կհամագործակցեն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գերմանական առաջատար ուսումնական հաստատության՝ Քյոլնի տեխնիկական համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Քյոլնի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):