Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագրի շրջանակներում տրամադրում են Բրիտանական խորհրդի կողմից մշակված անգլերենի անվճար առցանց դասընթացներ: Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպել էլ անգլերեն լեզվի որոշակի մակարդակ ունեցող անձանց համար: Դասընթացի մասնակցության հայտադիմում կարող են ներկայացնել միայն համալսարանների ուսանողական, դասախոսական համակազմ կամ վարչական աշխատող հանդիսացող անձիք:
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է նաև ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:
Ծրագրի շահառու հանդիսանալու համար խնդրում ենք լրացնել առցանց դիմում-հայտը:
Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 10-ը:
Դասընթացների մեկնարկը մարտի 15-ը:
Ծրագրին ընդգրկված լինելու մասին շահառուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:
Տեղերը սահմանափակ են:
«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:
Ծրագրի նպատակներն են.
- Ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն ՄԹ համալսարանների հետ,
- Ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում,
- Առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ.
բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավելձեռնարկատիրությունը և անգլերենի հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել և զարգացնել իրենց բիզնեսը `աջակցելով ստեղծարար տնտեսությունների զարգացմանը:
բարելավել Միացյալ Թագավորությունում և ծրագրային երկրներում գործընկերների միջև համագործակցությունը ` կրթական համակարգերում և ձեռնարկատիրական հանգույցներում կայուն ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար: