Իտալիայի Տրենտոյի համալսարանը հայտարարում է 4 կարճաժամկետ ծրագրեր բակալավրի վերջին կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար հետևյալ թեմաներով.
- Ամառային դպրոց իտալերեն լեզու և մշակույթ թեմայով – հունիսի 16-29, 2019 https://international.unitn.it/summer-school-italian-culture
- Ամառային դպրոց համընդհանուր մարտահրավերներ թեմայով – հունիսի 30-13, 2019 http://international.unitn.it/global-challenges-summer-school
- Ամառային դպրոց չինական մշակույթի և նորարարություների ուսումնասիրություն թեմայով – հուլիսի 7-20, 2019 https://international.unitn.it/summer-school-china-studies
- Ձմեռային դպրոց մոլեկուլային ֆիզիկա թեմայով – փետրվարի 19-1, 2020 https://international.unitn.it/winter-school-physics-cell
Դասընթացները կանցկացվեն անգլերեն լեզվով և ուսանողները կստանան 6 կրեդիտ (լրացուցիչ 2կրեդիտ հավելյալ աշխատանքի համար): Մասնակցության վճարը 450 եվրո է (1000-ի փոխարեն), որի մեջ չի ներառվում նախաճաշը:
Դիմելու վերջնաժամկետ`
Ամառային դպրոց – 2019 մարտի 10
Ձմեռային դպրոց – 2019 սեպտեմբերի 10
Հարցերի դեպքում մոտենալ 3329 կամ 3327 սենյակ` Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչություն: