Պոլիտեխ

Պոլիտեխ

Հունվարի 5-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Ամանորյա տոնական եթերում, ցուցադրվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին նվիրված «Պոլիտեխ» փաստավավերագրական ֆիլմը: Պոլիտեխնիկական համալսարանի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից 2018 թվականին:

Պոլիտեխնիկի շրջանավարտներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանըհայ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանը, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Զավեն Սարգսյանը, ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը և այլոք պատմում են մշակութային «Պոլիտեխ» կյանքի անցուդարձի մասին։

Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր, սցենարիստ Ամալյա Սարգսյանը։

8112 | 011710041 | 010520345