Տեղի ունեցավ «Հետազոտություն և տեխնոլոգիաներ» ֆորումը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը PMI Science -ի աջակցությամբ դեկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կազմակերպել էր «Հետազոտություն և տեխնոլոգիաներ» ֆորումը: Ֆորումի նպատակն է տրամադրել աշխատանքային հարթակ և՛ արտադրության ներկայացուցիչներին, և՛ գիտահետազոտողներին, ծանոթանալու, քննարկելու ինչպես բիզնսում առկա լուծում պահանջող խնդիրները, այնպես էլ ՀՀ-ում կատարվող հետազոտությունները: Քննարկման արդյունքում հայտնաբերել խաչվող հետաքրքրությունները և ձևավորել ցանց երկու կողմերի միջև՝ հետագա
համագործակցության ձևավորման համար:

Ֆորումին ներկա են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք փորձում են ֆորումի սահմաններում սահմանել լուծում պահանջող առկա խնդիրները: Համալսարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները ներկայացնող հետազոտողները ներկայացնում են իրենց կողմից իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև հնարավոր հետազոտական ոլորտները:

Իրար զուգահեռ ընթացող երեք աշխատանքային խմբերում՝ Ինժեներություն և մոդելավորում, Մեծ տվյալներ և մեքենայական ուսուցում, Բիոինժեներություն և նյութագիտություն, ընթացող ակտիվ քննարկումների արդյունքում ֆորումի մասնակիցները ձևավորում են ըստ հետաքրքրության ոլորտի աշխատանքային խմբեր հետագա համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:

«Հետազոտություն և տեխնոլոգիա» ֆորումի ընթացքում նաև կրթաթոշակների հավաստագրեր հանձնվեցին ՀԱՊՀ 2018- 2019 ուստարվա «Արդյունաբերական և համակարգային նժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շահառուներին:

Երկօրյա միջոցառումը նպատակ ունի ձևավորել արտադրություն-հետազոտություն երկխոսություն, որպես արդյունք երկարաժամկետ համագործակցության:

Ֆորումին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀԱՊՀ ներկայացուցիչները: