Անհրաժեշտ է LabVIEW ծրագրավորող

Աշխատանքի անվանումը: LabVIEW Ծրագրավորող

Մեկնարկի ամսաթիվ: 22 Հունվ. 2019

Տևողությունը: Երկարաժամկետ

Աշխատանքի տեսակը: Լրիվ կամ կես դրույքով

Կրթության մակարդակը: Բակալավր և բարձր

Պահանջվող լեզուներ: Հայերեն

Աշխատանքի նկարագրությունը: 10X Էնջիներինգ կազմակերպությունը հրավիրում է պրակտիկայի մոտիվացված անձանց հետագայում կազմակերպության տեխնիկական թիմին միանալու համար:

Մենք չունենք տարիքային սահմանափակումներ: Փորձի առկայությունը և լրացուցիչ ծրագրային լեզուների իմացությունը ողջունելի է:

Պարտականությունները:

  • Թիմի ղեկավարի հետ միասին ծրագրային ապահովման լուծումների ուսումնասիրում, պլանավորում, նախագծում և մշակում,
  • Առաջացած խնդիրների գնահատում, փորձարկում, շտկում,
  • Տեղեկատվական համակարգերի մշակում, տեղադրում և ինտեգրում:

 

Պահանջներ:

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության, տեղեկատվական համակարգերի ճարտարագիտության, ծրագրային ապահովման ճարտարագիտության կամ հարակից բնագավառում,
  • LabVIEW ծրագրի իմացություն /ցանկալի է/,
  • տրամաբանական ալգորիթմների մշակման հմտություն,
  • ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն,
  • այլ ծրագրավորման լեզուների իմացություն ( C, C+, Asambler) /ցանկալի է/,
  • տարբեր ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների սովորելու ճկունություն:
  • Ռադիո-կապ, հեռահաղորդակցություն ուղղվածությամբ գիտելիքի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն

Հայտ ներկայացնելու վերջնաժամկետ: 15 Հունվ. 2019

  • Ուղարկեք ինքնակենսագրությունը [email protected]am հասցեին “Title: LabVIEW Developer