Ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85 ամյակին

Ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Պոլիտեխնիկի հիմնադրման 85 ամյակին

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկրորդ մասնաշենքի ճեմասրահում բացվեց Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85 ամյակին նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդես:

Բացմանը ներկա էին Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Հովիկ Մուսայելյանը, ֆիլատելիստներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Հ.Մուսայելյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին առանձնակի կարևորել է նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը և նշել, որ այն ևս իր կարևոր դերակատարումն ունի երկրի պատմության, մշակույթի ու գիտության ճանաչողության համար, քանի որ ֆիլատելիստների տասնյակ հազարավոր նամականիշերը տարածում են գտնում ամբողջ աշխարհում և բարձրացնում են երկրի ճանաչելիությունը:

Ցուցահանդեսի հյուրերը ռեկտորի Ո.Մարուխյանի ուղեկցությամբ` շրջեցին ճեմասրահով և ծանոթացան ցուցահանդեսի ներկայացված հավաքածուներին:

Նոյեմբերի 9-ին, ցուցահանդեսի փակման օրը, ռեկտորի որոշմամաբ, եռօրյա ֆիլատելիստական ցուցահանդեսը կազմակերպիչներ ՀԱՊՀ ԷԷԻ ՋԷևՇՄՊ ամբիոնի դոցենտ Սեդրակ Ներսիսյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ (ԷՏՖ էլեկտրական մեքենաներ) Գևորգ Մուղալյանը, ՀՀ ԿԲ դրամաշրջանառության վարչության պետ (ԷՀՄ ՀՖ) Սուրեն Սիմոնյանը, ԵԲԿԼԷ արտադրամասի պետ (Շին. ֆակուլտետ) Ֆելիքս Քոչինյանը և ՀԱՊՀ ԷԷԻ դասախոս, ֆիլատելիստ Էդուարդ Կուրղինյանը պարգևատրվեցին ՀԱՊՀ Շնորհակալագրով: