Պոլիտեխնիկի ուսանողները պարգևատրվեցին կրթաթոշակով

Պոլիտեխնիկի ուսանողները պարգևատրվեցին կրթաթոշակով

Ուսման մեջ գերազանց առաջադիմություն ունեցող կամ շրջափոխության արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած ուսման առաջամարտիկ և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները միշտ եղել և մնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուշադրության կենտրոնում։ Նման ուսանողների համար Պոլիտեխնիկում գործում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր և կրթաթոշակներ,  որոնցից է «Խարբերդի նահանգի Հաբուսի գյուղի հիշատակին» անվանական կրթաթոշակը:

Անվանական կրթաթոշակների շնորհման շրջանակներում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ռեկտորատի հերթական նիստի ժամանակ Հաբուսի հայրենակցական միության կողմից «Խարբերդի նահանգի Հաբուսի գյուղի հիշատակին» անվանական կրթաթոշակներ հանձնվեցին  Պոլիտեխնիկի մի շարք ուսանողների:

Կրթաթոշակները հանձնեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ով շնորհավորելով ուսանողներին՝ ասաց, որ հայրենիքին օգնելու լավագույն ձևը կրթության մեջ ներդրում ունենալն է։ «Հաբուսի հայրենակցական միության շարքերում մարդիկ են, ովքեր սիրում և փորձում են օգնել սեփական ազգին, երիտասարդ սերնդին, հեռանկար ունեցող ուսանողներին` աջակցելով նրանց կրթությանը:

Շնորհավորելով կրթաթոշակակիրներին` Ո. Մարուխյանը մաղթեց նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ և շնորհակալություն հայտնեց Հաբուսի հայրենակցական միությանը։