Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստում

Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստում

Սեպտեմբերի 24-ին Պոլիտեխնիկի ասպիրանտական մասնաշենքի 4013 լսարանում տեղի ունեցավ ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստը, որին ներկա էր ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կարեն Արզումանյանը ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Օրակարգում ամբիոնի տարեկան հաշվետվությանն ներկայացումն էր:

Նիստը բացեց ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Բաղդասարյանը, ով ներկայացրեց 2017-2018 ուստարում ամբիոնում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Նա մասնավորապես նշեց, որ ամբիոնը ելնելով համալսարանի առանձնահատկությունից որպես հիմնական նպատակ հավակնում է ուսանողների շրջանում հայրենասիրության, պետական մտածողության ամրապնդման մասնակիցը լինել և նրա հիմնական խնդիրներն են երիտասարդ սերնդի մոտ որպես ՀՀ քաղաքացի գիտակցության ընկալումն ու բարձրացումը, ինչպես նաև ապագա ճարտարագետների շրջանում հումանիստական գաղափարների դաստիարակումը։

Ն. Բաղդասարյանը մանրամասնորեն ներկայացրեց համահամալսարանական ամբիոնի կողմից սպասարկվող առարկաները, մասնագիտությունների ցանկը (միջին մասնագիտական, բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով),  կադրային կազմը:  Կատարվեց նաև պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքների կառուցվածքի և նախորդ տարիների համեմատությամբ փոփոխությունների վերլուծություն: Նշվեց, որ ամբիոնը երիտասարդացման խնդիր ունի, որը պայմանավորված կրթական համակարգում իրականացվող փոփոխություններով, ժողովրդագրական գործընթացներով և սոցիալական բարդ  իրավիճակով,    դանդաղում է:

Ամբիոնում առկա են դասավանդվող բոլոր առարկաների կրթական ծրագրերը։ Հարկ է նշել, որ կրթական բոլոր ծրագրերը նորացված են: Ամբիոնը ամբողջությամբ պատրաստել և հաստատման է ներկայացրել նաև քոլեջում  բացված նոր մասնագիտության առարկայական ծրագրերը:

Ն. Բաղդասարյանը խոսեց նաև քննաշրջանի արդյունքների վերաբերյալ, նշեց, որ հաշվետու ուսումնական տարում  ամբիոնի բեռնվածքը 197 ժամ  աճ է գրանցել ի հաշիվ համալսարանի քոլեջի ուսանողների թվաքանակի ավելացման։

Առաջադիմության ցուցանիշների վերաբերյալ Ն. Բաղդասարյանը նշեց, որ «չստուգված» և «անբավարար» ստացած ուսանողների գերակշիռ մասը պարզապես չի մասնակցել քննություններին և ստուգարքներին երբեմն հարգելի, իսկ երբեմն էլ անհարգելի պատճառներով: Նրանց մի մասը իներցիայի ուժով ակնկալում է հետագայում ստանալ իր ստուգարքը կամ քննությունը առավել հեշտ եղանակով /ոչ լիարժեք պատասխան տալով/, սակայն պետք է փաստել, որ նման ուսանողների ճանապարհը գրեթե փակված է  և կարծում ենք՝ այս արատավոր երևույթից իսպառ ձերբազատվելու միակ ձևը  հետևողական և համակարգված աշխատանքն է։

Ն. Բաղդասարյանը ներկայացրեց ամբիոնի ուժերով և ուսանողների օգնությամբ ստեղծված թեմատիկ  կինոդարանը, որը հնարավորություն է տալիս առանձին առարկայական ծրագրին համապատասխան ստեղծված սլայդները ներկայացնել գործնական պարապմունքների ընթացքում, ավելի հետաքրքիր ու դինամիկ  դարձնելով դասապրոցեսը։

Ն. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում ամբիոնը, օգտվելով ինովացիոն կենտրոնի հնարավորություններից,  սկսել է արժեքավոր գրքերի թվայնացման գործընթացը, իսկ ամբիոնի գրադարանը համալրվել է մասնագիտական գրականությամբ: Ն. Բաղդասարյանը նշեց, որ այս խնդրում մեծ է ռեկտոր Ո․ Մարուխյանի ավանդը, որի համար ամբիոնը  իր խորին    շնորհակալությունն է հայտնում:

Ամբիոնի նիստի ավարտին ելույթներով հանդես եկան Կ. Արզումանյանը, Հ. Գևորգյանը, Լ. Չարխիֆալակյանը, Մ. Աղայանը, Վ. Մինասյանը:

Իր ելույթում ռեկտոր Ո. Մարուխյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացվեց պատշաճ մակարդակով, ճշգրիտ ձևակերպումներով և վերլուծական էր: Ռեկտորը  հավելեց, որ  հումանիտար հոսքով բաժինները կարևոր են տեխնիկական ուղղվածություն ունեցող բուհի համար: «Ակնհայտ է, որ տարեցտարի դժվարանում է ուսանողական համակազմի հետ աշխատելը, քանի որ սերունդը փոխվել է: Իմ կարծիքով հենց Հասարակական գիտությունների ամբիոնն է, որ նորեկ ուսանողներին պետք է բերի չափագրված շրջանակների մեջ, որը հարմարեցված է Պոլիտեխնիկին»,- նշեց Ո. Մարուխյանը: