«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովի փակումը

«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» առաջին միջազգային գիտաժողովի փակումը

«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» միջազգային գիտաժողովի փակումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին: Վստահաբար կարելի է ասել, որ գիտաժողովի անցկացումը հնարավորություն ընձեռեց երիտասարդ գիտնականներին ներկայացնելու սեփական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև հաստատել նոր գիտական կապեր միջազգային մակարդակով:

Գիտաժողովի 3 օրերի ընթացքում, բացի լիարժեք հաշվետվություններից և տեխնիկական նստաշրջանից, կազմակերպվեցին նաև զբոսանքներ Երևան քաղաքում: Հյուրերը եղան նաև Երևանի կոնյակի գործարանում: Մասնավորապես ողջունելի էին այն ելույթներն ու զեկուցումները, որոնք  նոր զարգացած տեսությունների և մեթոդների մասին էին:

Եղան զեկուցումներ, որոնք առնչվում էին դիզայնի, մոդելավորման և հարակից ծրագրերի մեթոդաբանությանը, հաշվիչ մոդելների թվային և փորձարարական ստուգմանը, թերմոդինամիկային, մեխատրոնիկային և ռոբոտներին, հավելյալ տեխնոլոգիաներին և 3D տպագրությանը, ժամանակակից նյութերին և ծածկույթներին, չափման մեթոդներին, կենսաբազմազանությանը:

Թեև գիտաժողովը հիմնականում կենտրոնացած էր տարբեր մեքենաների և մեխանիկական համակարգերի նախագծման, հաշվարկման, արտադրման և օգտագործման տեխնիկական հարցերի վրա, քննարկվեցին նաև մեխանիկական ճշտությանը, հզորությանը, արտադրողականությանը, ծախսարդյունավետությանը վերաբերող հարցեր:

«Ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ» միջազգային գիտաժողովի բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ: