Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները պարգևատրվեցին հավաստագրերով

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները պարգևատրվեցին հավաստագրերով

ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը և տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը սեպտեմբերի 14-ին հավաստագրեր հանձնեցին դպրոցի 11 և 12-րդ դասարանների 14 աշակերտների՝ 2018-2019 ուսումնական տարում ՀԱՊՀ ընդունող հանձնաժողովի կազմակերպչական աշխատանքներին կամավոր մասնակցություն ունենալու համար:

Շնորհակալ եմ այն կամավոր աշակերտներին, ովքեր իրենց ամառային արձակուրդը օգտագործելու փոխարեն կատարեցին այսպիսի աշխատանք դպրոցի համար: «Ինձ համար շատ կարևոր է, որ մեր դպրոցի աշակերտները այս տարիքից հասկանան աշխատանքի պատասխանատվությունը: Մենք ունենք հրաշալի սերունդ, որին պիտի ճիշտ ձևով դաստիարակել և կրթել՝ վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Մեր պարտավորությունն է այս սերնդի համար ստեղծել լավագույն պայմաններ՝ վաղվա պիտանի քաղաքացու ձևավորման համար:

Արման Առաքելյան

Ավագ դպրոցի տնօրեն

 

Հավաստագրերն ու նվերները հանձնելով նշեց Ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը:

 

Նրանք, բացի դիմորդների գործերը ընդունելուց, դիմորդներին մանրամասնորեն ծանոթացրել են դպրոցին: «Աշակերտները աշխատել են հերթափոխով, Հայրապետյան Յուրին անգամ համակարգչի վրա ամբողջ բազան էր անցկացնում և ամփոփում օրվա ընդունելությունը: Ես անչափ ուրախ եմ, որ այս նախաձեռնության արդյունքում մեր աշակերտների մեջ բացահայտվեցին բազմաթիվ սրտացավ և պարտաճանաչ մարդիկ: Մենք արդեն 3-րդ տարին է, ինչ իրականացնում ենք այս միջոցառումը, և ես վտահ եմ, որ այն կլինի շարունակական», – համոզմունք հայտնեց Ն. Համբարձումյանը

Նելլի Համբարձումյան

Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ

 

Վստահ ենք, որ ուսուցիչ-աշակերտ այսպիսի համագործակցության պայմաններում, մեր աշակերտները լավագույն ձևով կդրսևորեն իրենց բոլոր ասպարեզներում:

Նվերները պատրաստել էր Tevian Handmade Accessories-ը: