Նախապատրաստական դասընթացներ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում

Նախապատրաստական դասընթացներ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից:

Նախապատրաստական դասընթացի նպատակն է հիմնական դպրոցների ավարտական` 9-րդ դասարանների աշակերտներին Պոլիտեխնիկ ավագ դպրոցի ընդունելությանը նախապատրաստելը, ինչպես նաև ուսումն այնտեղ շարունակելու համար հիմքերի ստեղծումը:

Դասընթացները կազմակերպում և անցկացվում են փոքր խմբերով, իսկ ուսումնական տարվա ընթացքում ունկնդիրները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների, ինչը լրացուցիչ հնարավորություն է տալիս ունկնդիրների ծնողներին՝ հետևելու իրենց երեխաների պատրաստվածությանը:

2019-2020 ուսումնական տարվա ընդունելության համար նախապատրաստական դասընթացները սկսվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից:

Դասընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ /010/52-06-30 կամ այցելել ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք: