Պոլիտեխնիկի ինտերակտիվ՝ պոլիտեխնիկ.հայ պորտալն ու առաջին համալսարանական iPolytech հավելվածը

Պոլիտեխնիկի ինտերակտիվ՝ պոլիտեխնիկ.հայ պորտալն  ու առաջին համալսարանական iPolytech հավելվածը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, լինելով տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնատեղի, մշտապես կրթական համակարգում ներդնում է տեխնոլոգիական գործիքակազմ: Հայաստանյան և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն ընկերությունների համար կադրեր պատրաստող Պոլիտեխնիկը մշտապես առաջամարտիկ է իր ծրագրերում:

2017 թվականի օգոստոսին Պոլի­տեխնիկական համալսարանը, ընդառաջ հիմնադրման 85-րդ հոբելյանին, հայտարարել էր ՀԱՊՀ կայքի վերակառուցման մրցույթ ուսանողության շրջանում: Արդյունքում ձևավորվեց ուսանողական PolytechTeam-ը, որի անդամները հենց Պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ միևնույն գաղափարի շուրջ համա­խմբված մի խումբ ուսանողներ էին:

Կայքը վերակառուցելիս թիմը  ուշադրություն է դարձրել ամեն   մանրուքի` սկսած  տառատեսակից  ու  տարբերանշանից մինչև էջային դիզայն  ու  բրենդբուք:

Պորտալն ունի նաև հնարավորություն` մուտք գործելու համալսարանի մասնաճյուղեր, քոլեջ, ավագ դպրոց  ու մանկապարտեզ և ստանալ սպառիչ ու ամբողջական տեղեկատվություն:

Պորտալին է կցված նախկին դոմենային անվանումները՝ www.seua.am, www.polytech.am այդ թվում նաև www.polytechnic.am: Գործարկման պահից պորտալ կարելի է այցելել նաև www.npua.am դոմենային անվամբ ինչպես նաև բարձրագույն ուսումնական կրթական հաստատությունների մեջ առաջինը կիրառած հայատառ անվամբ՝ Պոլիտեխնիկ.հայ:

Հարթակին կից թողարկվել է նաև համալսարանական iPolytech-ը իր տեսակի մեջ առաջին հայկական բուհական կրթական հավելվածը, որի միջոցով ուսանողները, նրանց ծնողները և ապագա դիմորդները կարող են մանրամասն տեղեկատվություն ստանալ համալսարանում իրականացվող ծրագրերի մասին:

Արտասահմանյան  գրեթե  բոլոր  առաջատար համալսարաններն ունեն  իրենց  բջջային  հավելվածները, որոնք ուսումնական տվյալ  հաստատության մասին համապարփակ ու մանրամասն տեղեկատվություն ստանալու հնարավորություն  են  տալիս: Նման հավելվածներ ունեն Harvard-ը, Oxford-ը, Stenford-ը և այլք: Շարքը թվարկելի է, և հեղինակավոր մի շարք այլ համալսարաններ: Սա ևս հպարտանալու առիթ է տեխնոման պոլիտեխնիկցիների համար, որ մենք առաջինն ենք և առաջամարտիկը Հայաստանում:

iPolytech հավելվածը նոր խոսք է համալսարանականների շրջանում: Բոլորին է հայտնի, որ այսօր դպրոցականները, ուսանողները, երիտասարդները ողջ օրը վիրտուալ դաշտում են, և այս քայլով կրթությանը վերաբերող կարևոր իրադարձությունները ներմուծվում են նրանց վիրտուալ իրականություն: Սա նոր ոստնակ է Պոլիտեխնիկի համար:

Հավելվածը պարզ կառուցվածքով տեղեկատվական հարթակ է, որտեղ կարելի է ստանալ ուսումնական ստորաբաժանումների վերաբերյալ ունեցած հարցերի պատասխաններ: Այն կարող է նաև օգտակար լինել դիմորդների մասնագիտական կողմնորոշման հարցում:

iPolytech հավելվածում առկա են անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն ընթերցել, այլև հետագայում վերընթերցելու համար պահպանել անհրաժեշտ հրապարակումը։ Այստեղ կարելի է դիտել տեսահոլովակներ և լուսանկարներ, ինչպես նաև լսել ձայնային հաղորդագրություններ:

Օգտվողների հարմարավետությունից ելնելով` այստեղ կարգավորումների համակարգը «ճկուն» է. անհրաժեշտ գործիքների միջոցով կարելի է առավել ընթեռնելի դարձնել նյութերը` մեծացնելով կամ փոխելով նույնիսկ գրվածքի ձևը:

Հավելվածը հասանելի է APP Store, Google Play հարթակներում:

PolytechTeam-ը շարունակում է աջակցել համալսարանին մի շարք ծրագրային փաթեթների մշակման հարցում: