Կյանքի նոր փուլ՝ բարձրագույն որակավորմամբ [վերլուծական]

Կյանքի նոր փուլ՝ բարձրագույն որակավորմամբ [վերլուծական]

Հունիս և հուլիս ամիսներին Պոլիտեխնիկում մթնոլորտը մշտապես տոնական է: Համալսարանի ինստիտուտների և ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողներին հանձնվում են դիպլոմներ: Տոնական նույնպիսի տրամադրություն լինում է նաև դեկտեմբերին, երբ այդ նույն ուսանողների մի մասը արժանանում է Ուսանողական խորհրդի հասարակական ակտիվությունը հավաստող սպիտակ բացառիկ դիպլոմի:


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ունեցել է 1706 շրջանավարտ՝ ներառյալ մասնաճյուղերը:

2018-ին առկա ուսուցման 1015 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 324-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից համապատասխանաբար 468-ը արժանացել է բակալավրի, 173-ը` մագիստրոսի կարմիր դիպլոմի:

Հեռակա ուսուցման 279 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 88-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից համապատասխանաբար 6-ը արժանացել է բակալավրի, 16-ը` մագիստրոսի գերազանցության դիպլոմի:

2017թ.-ին առկա ուսուցման 693 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 307-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից համապատասխանաբար 203-ը արժանացել է բակալավրի, 74-ը` մագիստրոսի կարմիր դիպլոմի:

Հեռակա ուսուցման 535 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 103-ը` մագիստրոսի աստիճան, որոնցից համապատասխանաբար 15-ը արժանացել է բակալավրի, 27-ը` մագիստրոսի գերազանցության դիպլոմի:

Այս թվերից առանձնացված է սպիտակ դիպլոմներ ստացողներինը: 2015 թվականից մինչ օրս հասարակական ակտիվությունն հավաստող դիպլոմի է արժանացել ավելի քան 70 ուսանող: Տրվող փաստաթղթում ներառված է ուսանողի հասարակական ակտիվությունն ամբողջացնող ընդհանրական տեղեկատվություն: Սպիտակ դիպլոմի են արժանանում բոլոր այն ուսանողները, ովքեր Ուսանողական խորհրդում իրենց ուսումնառության տարիներին անընդհատ կերպով աչքի են ընկել հասարակական բարձր ակտիվությամբ: