Դեպի Տեխնոլոգիական միջին մասնագիտական կրթություն՝ Պոլիտեխնիկի քոլեջ

Դեպի Տեխնոլոգիական միջին մասնագիտական կրթություն՝ Պոլիտեխնիկի քոլեջ

Պոլիտեխնիկի Քոլեջ սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը սկսվել է ս.թ. հուլիսի 23-ից Պոլիտեխնիկական համալսարանի (Տերյան 105) 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի ճեմասրահում և Քոլեջում (Մանանդյան 36):

Հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն աշակերտները տեխնոլոգիական միջին մասնագիտական կրթություն ստանալու համար վստահում են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Քոլեջին։

Հուլիսի 27-ի դրությամբ դիմորդների թիվը կազմում է 318` 166 անվճար տեղի համար։

Նշենք, որ ընդունելության մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին և կհրապարակվի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք կայքի Դիմորդ բաժին կամ զանգահարեք 010 42 08 35 հեռախոսահամարով: