«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնատեղի համար.
Քոլեջի տնօրենի պաշտոնին կարող են հավակնել ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր և մանկավարժական աշխատանքի առնվազն 5 կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3, կամ կառավարման ոլորտի առնվազն 5, կամ մասնագիտական առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում ՀԱՊՀ ռեկտորի անունով,
բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ` 3×4 չափսի 1 գունավոր լուսանկարով,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն (նաև էլեկտրոնային կրիչով),
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
է) գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները` հաստատված սահմանված կարգով (դրանց առկայության դեպքում),
ը) բնութագիր` տրված աշխատանքի վայրից (տվյալ պահին չաշխատելու դեպքում` նախկին աշխատավայրից),
թ) պարգևատրումները, մրցանակները և պատվավոր կոչումները հավաստող փաստաթղթերի պատճենները,
ժ) հավակնորդի գործունեության ծրագիրը փակ և կնքված փաթեթով (նաև էլեկտրոնային կրիչով):
ՌԵԿՏՈՐԱՏ