Ավարտվեց «Արտադրական Պրակտիկա 2018» ծրագիրը

Ավարտվեց «Արտադրական Պրակտիկա 2018» ծրագիրը

Ավարտվեց ANEL-ի և «ԵԻԱ Ինժեներինգ»-ի համատեղ կազմակերպած «Արտադրական պրակտիկա 2018» ծրագիրը:

Իր ձևաչափով առանձնահատուկ այս ծրագիրը հնարավորություն ընձեռեց ուսանողներին մասնակցել մեկ վայրում տեղակայված մի շարք ընկերությունների աշխատանքերին` աշխատել ոլորտի առաջատար ինժեներների հետ, ներգրավված լինել իրական արտադրական գործընթացներում և խնդիրների լուծման մեջ: Ծանոթանալ արդի ինժեներական ուղղությունների զարգացման միտումներին: Ճանապարհ անցնել մենթորների հետ համատեղ, ստանալ անմիջական մասնագիտական խորհրդատվություն, կարևորել ինքնակրթությունը, ինչպես նաև կողմնորոշվել հետագա մասնագիտական գործունեության մեջ:

Վստահ ենք, որ «Արտադրական պրակտիկա 2018» ծրագիրը ունեցավ իր անփոխարինելի ազդեցությունն ուսանողների, որպես մասնագետ կայացման գործընթացում:

«Արտադրական պրակտիկա» ծրագիրը կլինի շարունակական: