Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները դրոններ կստեղծեն Parrot AR.Drone-ի օրինակով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները դրոններ կստեղծեն Parrot AR.Drone-ի օրինակով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Արիկ Մելիքյանի անվան օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ուսանողներն աշխատում է դրոնների մշակման վրա հետագա արտադրության համար: Ինչպես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ընթացքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դրոնների ստեղծման վրա աշխատող ուսանողներից մեկը՝ Ներսեր Ներսիսյանը, դրոնը պատրաստ կլինի 2018 թվականի ամռանը կամ աշնանը:

«Լաբորատորիայի փորձարկման հարթակում, որը շրջափակված է մետաղական ցանցով, 20 հատուկ օպտիկական տեսախցիկ է տեղադրված, որոնք հնարավորություն են տալիս ֆիքսել անօդաչու թռչող սարքի դիրքերը, արագությունը եւ թեքությունը: Մեր լաբորատորիայի առավելությունն այն է, որ նման պայմաններում հնարավոր է արագ պարզել, թե որքանով է դրոնը ունակ կատարել իր առջեւ դրված խնդիրները՝ վերլուծելով ստացված 3D տվյալները»,- նշեց Ներսես Ներսիսյանը: Ըստ նրա՝ դրոնները կարելի է օգտագործվել տարբեր բնագավառներում՝ բանակում, տնտեսության մեջ, ինչպես նաեւ սիրողական նկարահանումների համար կայունացման սարք է մշակել: Դրոնի նախագծման, մշակման եւ թողարկման համար լաբորատորիան ուսումնասիրում է Parrot AR.Drone կվադրոկոպտերը:

ՀԱՊՀ-ում 2018 թվականի մարտին բացված օդային ռոբոտաշինության լաբորատորիան իր տեխնիկական հագեցվածությամբ լավագույններից մեկն է հետխորհրդային ողջ տարածքում տեխնիկական համալսարանների նման լաբորատորիաների շարքում: Դրա ստեղծման համար «Հայրենիք» հիմնադրամը 200 հազար դոլար է հատկացրել, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ մոտ 40 միլիոն դրամ:

Այս փորձարկամն հարթակը մոդելավորվել է Իլինոյսի համալսարանի նույն ուղղվածության լաբորատորիայի օրինակով, որը ղեկավարում է մեր հայրենակից, պրոֆեսոր, հայտնի խորհրդային գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արիկ Մելիքյանի ասպիրանտուհի Նաիրա Հովակիմյանը: