Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի 2018թ. հունիսի 26-ի նիստի որոշմամբ հայտարարվում է Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակին նվիրված համալսարանական մրցույթ հետևյալ անվանակարգով.
- 2015-2018թթ. հրատարակված լավագույն մենագրություն
մեկ առաջին մրցանակ – 150 000 դրամ,
մեկ երկրորդ մրցանակ – 100 000 դրամ,
- 2015-2018թթ. հրատարակված լավագույն դասագիրք
մեկ առաջին մրցանակ – 150 000 դրամ,
մեկ երկրորդ մրցանակ – 100 000 դրամ,
- 2015-2018թթ. հրատարակված լավագույն գիտական հոդված (հոդվածաշար)
մեկ առաջին մրցանակ – 150 000 դրամ,
- 2015-2018թթ. հրատարակված լավագույն ուսումնական ձեռնարկ
մեկ առաջին մրցանակ – 150 000 դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018թ. սեպտեմբերի 20-ը նախկինում նմանատիպ մրցույթներում մրցանակ չստացած նյութերը ներկայացնել համալսարանի գիտակազմակերպական բաժին (17 մասնաշենք, 310 սենյակ, հեռ.՝ 374 10, 58-02-59):
Արդյունքներն կամփոփվեն մինչև 2018թ. հոկտեմբերի 10-ը: