Երազողներ

Երազողներ

2018 թվականի հուլիսի 9-ին համացանցում տարածվեց ֆիլմը, որը գրեթե 50 տարի կորած էր համարվում: Պոլիտեխնիկի «Երազողներ» ռոք-խմբի մասին պատմող ֆիլմը նկարահանվել է Հայկական հեռուստատեսության «Երևան» կինոմիավորման կողմից 1969 թվականին:

Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետև փոխարինեց Արմեն Զաքարյանը, Beatles-ից ոգեշնչված՝ 1965-ին Պոլիտեխնիկում ձևավորեցին սեփական թիմ և մեկ տարի անց հանդես եկան առաջին համերգով։

Ֆիլմը նկարահանել է խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Անատոլի Մոկացյանը։

010 52 03 45