Առաջին փուլով չհայտագրված դիմորդները կարող են հայտ ներկայացնել երկրորդ փուլին

Առաջին փուլով չհայտագրված դիմորդները կարող են հայտ ներկայացնել երկրորդ փուլին

ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ 2018թ. բուհերի ընդունելության մրցույթի առաջին փուլում չհայտագրված դիմորդներին թույլատրել փաստաթղթերը ներկայացնել հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամկետում:

Խոսքը հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների և այս տարվա բազմաթիվ շրջանավարտների մասին է, ովքեր, տարբեր պատճառներով (հիվանդ են եղել, երկրից բացակայել են, պատրաստվում էին մեկնել այլ երկիր, պատրաստվում էին դիմել օտարերկրյա բուհեր, այլն) 2018թ. բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը բուհ չեն ներկայացրել սահմանված ժամկետում՝ մայիսի 5-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: