Հունիսի 1-ը Պոլիտեխնիկի մանկապարտեզում

Հունիսի 1-ը Պոլիտեխնիկի մանկապարտեզում

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Պոլիտեխնիկում սկսվեց ՀԱՊՀ մանկապարտեզի հանդիսությամբ։

Գեղեցիկ ձևավորված մանկապարտեզի բակում՝ ծառերի հովանու ներքո, դրված էին մանկական աթոռներ և սեղաններ։ Այստեղ հավաքվել էր մանկապարտեզի ողջ կոլեկտիվը՝ վարիչ Ն. Բախչինյանի գլխավորությամբ։

Հանդիսությանը մասնակցում էին մանկապարտեզի ավագ, միջին և կրտսեր տարիքի երեխաները, որոնք բակը լցրել էին աշխույժությամբ ու գույների գեղեցկությամբ։

Դաստիարակչուհիների օգնությամբ երեխաները երգեցին, պարեցին ու ասմունքեցին։

Այնուհետև նվերներով մանկապարտեզ այցելեցին Ուսանողական խորհրդի անդամները՝ ՈւԽ նախագահ Գ. Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիսության ողջ ընթացքը լի էր երաժշտությամբ և երգ ու պարով։