Աշխատանքային հանդիպում «Շնայդեր էլեկտրիկ – Տաշիր – ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնում

Աշխատանքային հանդիպում «Շնայդեր էլեկտրիկ – Տաշիր – ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնում

Մայիսի 23-ին «Շնայդեր էլեկտրիկ – Տաշիր – ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն Համբարձում Հովսեփյանը, Գերազանցության կենտրոնի տնօրեն Վարուժան Առաքելյանը, դասախոսներ և ուսանողներ: Վ. Առաքելյանի ուղեկցությամբ ներկաները շրջայց կատարեցին ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնում, ծանոթացան նորագույն սարքավորումներին, կենտրոնում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և հնարավորություններին: Վ. Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց Միջին և ցածր լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիան: Խոսվեց աշխարհում առաջին բաշխիչ Premset պինդ էկրանացված մեկուսացումով սարքավորման, դրա կոմպակտության, մատչելիության, մոդուլայնության և անվտանգության մասին: Հաջորդաբար ներկայացվեցին SM6 դուրսգլորման մոդուլային բաշխիչ, RM6 ուլտրակոմպակտ էլեգազային միաբլոկ և PIX17 լրակազմ բաշխիչ, Easy-SM ցածր լարման լրակազմ սարքավորումների և Easergy T300 մոդուլային կոնտրոլեր սարքի մասին, որը նախատեսված է բաշխիչ ցանցերի ավտոմատացման համար: Մասնակիցները ծանոթացան Գերազանցության կենտրոնում իրականացված աշխատանքներին ու հետագա անելիքներին: Ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: