«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ Վանաձորի մասնաճյուղի ներքոհիշյալ ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համար.
Մաթեմատիկայի և գրաֆիկայի ամբիոն
դասախոս – 4 տեղ
Մեքենաշինության և մետալուրգիայի ամբիոն
դասախոս – 1 տեղ
Տրանսպորտային համակարգերի ամբիոն
դասախոս – 1 տեղ
Շինարարություն և լեռնային գործի ամբիոն
դասախոս – 1 տեղ
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ, Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,
բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի)/գիտական աստիճանը դիպլոմի և գիտական կոչման վկայագրի պատճենները,
զ) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ցուցակները,
է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
ը) վերապատրաստման ճանապարհով որակավորման բարձրացման վերաբերյալ հավաստագրի պատճենը: