Պարգևատրում՝ ՀԱՊՀ-ի ռեկտորատի նիստում

Պարգևատրում՝ ՀԱՊՀ-ի ռեկտորատի նիստում

ՀԱՊՀ ռեկտորատի մայիսի 15-ի նիստում  ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Լ. Մկրտչյանի հրամանով` մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրի Ավագ դպրոցի Բնագիտական առարկաների մեթոդական միավորման նախագահ, Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ալֆրեդ Վաղինակի Պետրոսյանը պարգևատրվեց  ՀՀ Կրթության և գիտության  նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով:

Նիստը վարում էր ՀԱՊՀ  ռեկտոր Ո. Մարուխյանը, ով սիրով հանձնեց Ա. Պետրոսյանին պարգևը՝ նրան ցանկանալով ամենայն բարիք և հաջողություններ:  Ռեկտորատի անդամները  ևս շնորհավորեցին իրենց գործընկերոջը՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Ա. Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հնչեցրած գովեստի խոսքերի համար, ասաց. «Ի սրտե շնորհակալություն՝ ցուցաբերած այս մեծ հարգանքի ու գնահատումի համար: Մեդալը պարտավորեցնող է: Ես իմ գործը սիրով եմ կատարում և հուսով եմ, որ այսուհետ ևս ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ կաշխատեմ»:

[/cm

 

8112 | 011710041 | 010520345