Պոլիտեխնիկական համալսարանում փաստաթղթերն ընդունվում են՝ մայիսի 10-ից հունիսի 1-ը ներառյալ
ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գարնանային-ամառային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:
Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է՝
1. Տվյալ ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ,
2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
4. Ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է Պոլիտեխնիկի հաշվապահությունում:
Դիմորդների ընդունելությունը իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:
Պոլիտեխնիկ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձիք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները առանց տարիքի սահմանափակման:
Պոլիտեխնիկի որևէ կրթական ծրագրի մրցույթին առաջինը մասնակցելու համար դիմորդները ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են Պոլիտեխնիկի ընդունող հանձնաժողով:
Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով՝ https://npua.am/entrant/