Պոլիտեխնիկում նշեցին մայիսյան եռատոնը

Պոլիտեխնիկում նշեցին մայիսյան եռատոնը

Մայիսի 9-ին համայն հայությունը մեծ շուքով նշում է Մայիսյան հաղթանակների եռատոնը։ Այս հաղթանակների կերտման գործում մեծ է նաև պոլիտեխնիկցիների ավանդը, ովքեր անձնազոհաբար մարտնչեցին հանուն հայրենիքի՝ չխնայելով անգամ իրենց կյանքը։

Ի հիշատակ պոլիտեխնիկցի հերոսների և ազատամարտիկների՝ Պոլիտեխնիկի բակում տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշակոթողները։

Այս տարի ևս ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո․Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Ուսանողական Խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները և ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների անմահ հիշատակին՝ ծաղիկներ ու ծաղկեպսակ դնելով հուշակոթողների մոտ: