Պոլիտեխնիկցիները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Պոլիտեխնիկցիները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Այսօր՝ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բազմահազար հայության հետ միասին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները` ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Պոլիտեխնիկցիները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և գլուխ խոնարհեցին անմեղ նահատակների հիշատակի առջև: