Սեմինար-քննարկումն Էրազմուս+ MARUEEB ծրագրի շրջանակներում

Սեմինար-քննարկումն Էրազմուս+ MARUEEB  ծրագրի շրջանակներում

Ապրիլի 9-ին Էրազմուս+ MARUEEB ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպվել էր հերթական սեմինար-դասախոսությունը պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար:

Էրազմուս+  MARUEEB  ծրագրի շրջանակներում դասախոսություններ են անցկացվում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Հերթական «Ճարտարագիտու­թյուն և կայունություն» թեմայով դասախոսությունը անցկացվեց ՀԱՊՀ-ում: «Էկոլոգիան կապված շինարարության հետ» թեմայով դասախոսությունը կարդաց Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ավագ դասախոս Յուլիա Լեդնովան, իսկ «Թվային մեթոդները հիդրոդինամիկայում» թեմայով դասախոսությունը կարդալու է Իտալիայի Կամպանիա համալսարանի պրոֆեսոր Ջուլյանո դե Ստեֆանոն:

Լեկցիաներին մասնակցեցին ՀԱՊՀ և ՀԱՀ ուսանողներ և տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դասախոսությունն ավարտվեց զեկուցման ամփոփմամբ և ընդհանրական վերլուծությունների ձևակերպմամբ։