Պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը շարունակում է համապատասխանել ԻՍՕ միջազգային ստանդարտներին

Պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը շարունակում է համապատասխանել ԻՍՕ միջազգային ստանդարտներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի արտահերթ նիստը կայացավ ս.թ. մարիտի 29-ին:

Ռեկտորատի նիստը  սկսվեց համալսարանի համար պատվաբեր արարողությամբ: «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ Կառավարման համակարգերի, սննդամթերքի և պարենային հումքի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը համալսարանին հանձնեց ԻՍՕ 9001:2015 Որակի կառավարման համակարգեր, Պահանջներ միջազգային ստանդարտի սերտեֆիկատը:  Սերտիֆիկատը հավաստում է, որ ՀԱՊՀ-ի կողմից նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթական ծառայությունների մատուցման, գիտաարտադրական ծրագրերի ստեղծման և դրանց իրականացման, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագրերի իրականացման, ճարտարագիտական, բնագիտական, տնտեսագիտական, դիզայնի գիտությունների բնագավառներում գիտական, հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգը համապատասխանում է ԻՍՕ 9001-2015 միջազգային ստանդարտի պահանջներին:

ՀՀ կառավարության որոշմամբ 1998թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի անց է կացվում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխություն, որի նպատակն է խթանել արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը և աջակցել դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանը։