Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի շուրջ 100 աշակերտ մասնակցեց մաթեմատիկայի օլիմպիադային

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի շուրջ 100 աշակերտ մասնակցեց մաթեմատիկայի օլիմպիադային

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում հունվարի 30-ին անցկացվեց «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադա»-ի  հերթական` դպրոցական փուլը:

Ավագ դպրոցի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի շուրջ 100 աշակերտ իրենց գիտելիքները չափեցին Մաթեմատիկա առարկայից:

Դպրոցական hաջորդ օլիմպիադաները աստղագիտություն և ֆիզիկա առարկաներից են (տեղի կունենան համապատասխանաբար` փետրվարի 1-ին և 2-ին), որից հետո պարզ կլինի, թե Պոլիտեխնիկի Ավագ դպրոցից քանի աշակերտ կանցնի հաջորդ` միջդպրոցական փուլ:

Ընդհանուր առմամբ «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադա»-ն անցկացվում է 16 առարկայից: Լինելով տեխնիկական բուհի ստորաբաժանումներից մեկը և ունենալով ֆիզիկամաթեմատիկական թեքում` Ավագ դպրոցում առանձնակի ուշադրություն է տրվում ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության օլիմպիադաներին: Դպրոցում գործում են օլիմպիական հատուկ խմբակներ, որոնք օգնում են դպրոցականներին օլիմպիադաներին ներկայանալ հնարավորինս պատրաստված:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ՀՀ դպրոցականների առարկայական ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության օլիմպիադաների դպրոցական փուլին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցից մասնակցել էր ընդհանուր թվով ավելի քան 150 աշակերտ: