Պրակտիկա Կաշենում, Թեղուտում և Ալավերդիում

Տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու և տարիների սովորածը սեփական աչքով տեսնելու համար Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավաում» սեկտորի ուսանողները «Վալեքս» խմբի ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում այցելել են Կաշենի, Թեղուտի և Ալավերդու հանվաքայրեր։

Ավելի քան երկու շաբաթ տևած պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են անվտանգության պրակտիկայի կանոններին, ուսումնասիրել հանքարդյունաբերության կառուցվածքը, անձամբ մասնակցել տեխնլոգիական գործընթացներին և վերջնական արդյունքի ստացման աշխատանքներին։

Կաշենի հանքում իրենց ուսումնական պրակտիկան են անցել Ընդերքաբանության և մետալուրգիայի, Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարգիտության ֆակուլտետների,  Մեխանիկամեքնաշինական, տրանսպորտի և դիզայնի, ինչպես նաև  Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի 24 ուսանող։

Թեղուտ պրակտիկայի է մեկնել  2 խմբով 17 ուսանող։ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում ուսումնական պրակտիկան անցել են Պոլիտեխնիկական համալսարանի 3 տեղացի ուսանող։ Պրակտիկայի ողջ ընթացքին իրենց գիտելիքներով ու փորձով ուսանողներին օգնել են կոմբինատի մասանագետները։

Կեցության և մյուս կազմակերպական հարցերով զբաղվել է «Վալեքս» խմբի ընկերությունները։

Պրակտիկայի ավարտին ուսանողներից լավագույնները մինչ սեպտեմբեր բարձր աշխատավարձով կհամալրեն հանքարդյունաբերության աշխատակազմը։