ՀԱՊՀ Քոլեջի ուսանողները մասնակցեցին կրակային պատրաստության դասընթացների

ՀԱՊՀ Քոլեջի ուսանողները մասնակցեցին կրակային պատրաստության դասընթացների

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի տնօրենության և Զինկոմիսարիատի նախաձեռնությամբ քոլեջի գրեթե 8 տասնյակ ուսանողներ ապրիլի 27-ին ռազմագիտության դասախոս Հակոբ Դաշյանի հետ այցելեցին N զորամաս: Ուսանողներին ուղեկցում էին նաև դասախոսներ Հասմիկ Ալեքսանյանը, Աննա Նորեկյանը և Կարեն Սարգսյանը: Այցելության նպատակն էր ուսանողներին մոտիկից ծանոթացնել զենքերին, զարգացնել զենքի հետ վարվելու և դիպուկ ու անվրեպ կրակելու կարողություններ:

Ուսանողները սիրով և հետաքրքրությամբ մասնակցեցին կրակային պատրաստության դասընթացներին` հասկանալով մեր օրերում դրա անհրաժեշտությունը: