Պոլիտեխնիկի ավագ դպրոցը՝ մենթոր դպրոց

Պոլիտեխնիկի ավագ դպրոցը՝ մենթոր դպրոց

Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար (մենթոր) դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ (մենթի դպրոցներ), որոնք համատեղ աշխատանքային գրաֆիկ են մշակել՝ կազմակերպելով շաբաթական առնվազն մեկ տեսադաս:

Մարտի 27-29-ը Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում ընդունել են մենթի դպրոցների աշակերտներին, ծանոթացրել  դպրոցում գործող խմբակներին, դասավանդման մեթոդիկային, շրջայց է եղել ՀԱՊՀ լաբորատոր բազայով:

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում մենթի դպրոցների հետ աշխատանքը համակարգում է դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը:

Ինչպես նշում է Ն.Համբարձումյանը, այս քայլը հնարավորություն է տալիս մենթոր դպրոցներին, նորագույն տեխնոլոգիաների միջոցով իրենց փորձը հասցնել մենթի դպրոցներին և հնարավորություն տալ նրանց զարգանալու:

Առաջիկայում Ավագ դպրոցը տեսադասեր կանցկացնի մենթի դպրոցներում: