Պոլիտեխնիկի շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի հաջողության գրավականը

Պոլիտեխնիկի շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի հաջողության գրավականը

2010 թվականին ՀԱՊՀ-ի ղեկավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենության միջև կնքված հուշագրի համաձայն ստեղծվեց «Մայքրոսոֆթ» ՏՏ ակադեմիան, որը հնարավորություն տվեց կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` արտոնագրված ուսումնական ծրագրերով` միջազգային չափորոշիչներին համապատասխան։ «Մայքրոսոֆթ» ՏՏ ակադեմիայի գործունեության հաջողության հիման վրա 2012 թվականին ՀԱՊՀ-ում ստեղծվեց Շարունակական կրթության կենտրոնը, որում համախմբվեցին մի շարք միջազգային ծրագրեր (Cisco Network Academy, Autodesk, Կասպերսկու լաբորատորիայի ուսումնական կենտրոնը, Բաումանի անվ. Մոսկվայի տեխնիկական համալսարանի հե- ռաուսուցման կենտրոնը) և ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման կենտրոնը։ Հետագայում կենտրոնը բաժնի կարգավիճակով միացավ ՀԱՊՀ ուսումնամեթոդական վարչությանը։ 2015 թվականին, նկատի ունենալով կենտրոնի գործունեության ոլորտի ընդլայնումը, այն վերանվանվեց Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն: 2012 թվականից կենտրոնի տնօրենն է ք.գ.թ. Արթուր Զապրոսյանը: Ստեղծման օրվանից կենտրոնում վերապատրաստվել է շուրջ 2000 ունկնդիր: Ներկայումս կենտրոնում իրականացվող դասընթացները ներառում են «Մայքրոսոֆթ» ընկերության բոլոր հիմնական ուղղությունները և համապատասխանում են պաշտոնական ուսումնական ծրագրերին։ «Կենտրոնի հիմնական նպատակներից է եղել ապահովել տեսական և գործնական այնպիսի գիտելիքների ու հմտությունների փոխանցումը ունկնդիրներին, որոնք պահանջված են գործատուների կողմից»,- ասում է կենտրոնի տնօրեն Ա. Զապրոսյանը, և հավելում. «Նման կենտրոններ կան աշխարհի առաջատար տեխնիկական համալսարաններում, որոնք աշխատում են վենդորների մշակված ծրագրերով՝ նախապատրաստելով ունկնդիրներին միջազգային ճանաչում ունեցող որակավորման քննություններին»: ՇԿ և ԴՎ կենտրոնը, ուսումնական գործընթացի հստակ կազմակերպումից զատ, լրացուցիչ կրթական ծառայություններ է մատուցում հասարակայնության լայն շերտերին: Լրացուցիչ կրթության համակարգում ընդգրկված յուրաքանչյուր ուսանողի այն հնարավորություն է տալիս առավել հարմար ժամկետում ձեռք բերել անհատական հետաքրքրություններով կամ հիմնական կրթական ծրագրի պահանջներով պայմանավորված լրացուցիչ գիտելիքներ: Կենտրոնում վերապատրաստվում են ՏՏ ոլորտի պետական և քաղաքացիական ծառայողներ, կորպորատիվ պատվիրատուներ, գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներ և այլն։ Շարունակական կրթության համակարգը ձեռք է բերել ևս մեկ կարևոր գործառույթ, որով հնարավորություն է տրվում սպասարկելու նաև հասարակայնության` բարձրագույն կրթության համակարգում չընդգրկված հատվածի կրթական կարիքները: Ի դեպ, Microsoft IT Academy ծրագրի իրականացման փորձ է արվել նաև մեր հանրապետության 5 համալսարաններում, սակայն միակ բուհը Պոլիտեխնիկն էր, որտեղ գաղափարը իրականություն դարձավ և դրական արդյունք տվեց: Պոլիտեխնիկի հաջողությունը պայմանավորված է կազմակերպիչների հավատով և նվիրվածությամբ, աշխատանքի ճիշտ պլանավորմամբ, ինչպես նաև բարձր որակավորում և արդիական գիտելիքներ ունեցող դասախոսների ներգրավմամբ։ ՇԿ և ԴՎԿ-ում դասավանդում են 4 տասնյակ լավագույն մասնագետ դասախոսներ, որոնց գերակշռող մասը Պոլիտեխնիկից է, ութը` այլ բուհերից: Կենտրոնի լսարանները համալրված են ժամանակակից համակարգիչներով և օժանդակ սարքավորումներով: Համակարգիչներում տեղադրված են «Մայքրոսոֆթ» ընկերության ամենաարդիական և արտոնագրեր ունեցող ծրագրերը: ՀԱՊՀ-ի ՇԿ և ԴՎ կենտրոնում արտոնյալ պայմաններ են ստեղծված Պոլիտեխնիկի ուսանողների համար` մասնակցելու կենտրոնի ուսումնական դասընթացներին ուսման վարձի 50 տոկոս զեղչով: 2016 թվականից կենտրոնում վերսկսվեց ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման գործընթացը, որում ներկայումս ներառվել են 300-ից ավելի դասախոսներ։ Սկսած 2012 թվականից ՇԿ և ԴՎ կենտրոնում վերապատրաստվել է շուրջ 1500 ունկնդիր, որոնց մեծամասնությունը Պոլիտեխնիկից է: Ունկնդիրներ կան նաև ԵՊՀ-ից, Սլավոնական և Ամերիկյան համալսարաններից և այլ բուհերից: Կենտրոնի հաջողության գրավականներից է ուսուցման բարձր որակը: Ներկայումս կենտրոնում իրականացվում են հետևյալ դասընթացները. · Օպերացիոն համակարգերի կառուցվածքը և արդյունավետ կառավարումը (Windows 10, Windows Server 2012, Linux, MacOS X); · Տվյալների վերլուծություն և ծրագրավո- րում Excel 2013/2016-ի միջավայրում, Office 365, VBA ծրագրավորում Excel-ի միջավայրում;

  • Ցանցային տեխնոլոգիաներ – Windows Server 2012 կառավարում, կարգաբերում և վիրտուալիզացիա (Virtualization); ·Ծրագրավորում C# լեզվով .Net Framework միջավայրում, Visual Studio 2013; ·Ծրագրավորում Java SE, կլիենտ սերվերային կիրառումների մշակում;
  • Ծրագրավորում C++; ·Windows (Web) ծրագրավորում` WPF, XAML, LINQ, ADO.NET, LINQ, WCF, IIS ;
  • Linux օպերացիոն համակարգ; ·Համակարգչային գրաֆիկա, դիզայն և մոդելավորում` Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign, CorelDraw, Rhinoceros;
  • Web ծրագրավորում` HTML5, CSS3, JavaScript։ Կենտրոնի ամբողջ գործունեության ընթացքում հաջողվել է անընդհատ ընդլայնել դասընթացների ցանկը, բարձրացնել ուսուցման որակը, մեծացնել ուսանողների հետաքրքրությունն ու մասնակցությունը, ծավալել փոխշահավետ համագործակցություն տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ` նպաստելով Պոլիտեխնիկի և կենտրոնի հեղինակության բարձրացմանը։ Կենտրոնի կայացման և հաջողության փորձն ապացուցում է, որ նվիրված և ճիշտ աշխատանքի արդյունքում հնարավոր է առկա ռեսուրսներով և առանց մեծ դրամաշնորհների ներգրավման կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան կրթական գործընթաց։
8112 | 011710041 | 010520345