Ռեկտորը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայող, ՀԱՊՀ քոլեջի ուսանող Արամ Արայիկի Աբրահամյանի հարազատներին

Ռեկտորը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայող, ՀԱՊՀ քոլեջի ուսանող Արամ Արայիկի Աբրահամյանի հարազատներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից խորին ցավակցություն եմ հայտնում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում մահացած ՊԲ զինծառայող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Երևանի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցման 4-րդ կուրսի «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության Ք 13-1 ակադեմիական խմբի ուսանող, 1996թ. ծնված ԱՐԱՄ ԱՐԱՅԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հարազատներին և կիսում է կորստի ծանր վիշտը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Ուսանողական խորհուրդը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, դատապարտում հակառակորդի կողմից ցանկացած բնույթի ռազմական գործողությունները:

«Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի ռեկտոր
Ոստանիկ Մարուխյան