Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանի հիշատակին

Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանի հիշատակին

Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանը ծնվել է 1923թ. մայիսի 17-ին՝ Եղեգնաձորի Սալլի գյուղում: 1940թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է Մոսկվայի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ: 1942թ. զորակոչվում է բանակ և ընդունվում Լենինգրադի ռազմաինժեներական ուսումնարան որպես կուրսանտ: 1946թ. զորացրվելուց հետո ընդունվում է Երևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Մեխանիկական ֆակուլտետի 2-րդ կուրս: 1950թ. ավարտում է այն: Ասպիրանտուրան ավարտելուց հետո 1953թ. աշխատանքի է անցնում Մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնում` որպես ասիստենտ: 1957թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1960թ. աշխատել է ամբիոնի դոցենտի, իսկ 1985թ. պրոֆեսորի պաշտոններում: 1959թ. նշանակվում է ինստիտուտի Երեկոյան և հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ 1960թ. նոյեմբերից մինչև 1988թ. նոյեմբերը նշանակվել և ապա հաջորդաբար ընտրվել է «Մեխանիկամեքենաշինական» ֆակուլտետի դեկանի պաշտոնում: 1958-59 ուստարում գործուղվել է Վիետնամի Դեմոկրատական Հանրապետություն` Հանոյի Պոլիտեխնիկական ինստիտուտ, 1984թ.` Կուբայի Հանրապետություն` Մատանսասի համալսարան, 1967թ. Չեխոսլովակիա, 1974թ. Հունգարիա` Բուդապեշտի Պոլիտեխնիկական համալսարան: 1948-50թթ. եղել է ինստիտուտի Ուսանողական գիտական ընկերության նախագահը և հանրապետական խորհրդի նախագահի տեղակալը: Պարգևատրվել է երեք Մարտական և «Պատվո նշան» շքանշաններով, երեք տասնյակ մարտական և աշխատանքային մեդալներով, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության Գերագույն խորհրդի պատվոգրով և կրծքանշանով, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն կրթության մինիստրությունների մի շարք գովասանագրերով և պատվոգրերով, Հայաստանի Հանրապետության Կ և Գ նախարարության և Հա- յաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ոսկե հուշամեդալներով: 1969թ. շնորհվել է «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Վաստակավոր ինժեներ» կոչումը: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գիտական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 1-ի թիվ 2 որոշմամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի և Համալսարանին մատուցած ակնառու ծառայությունների համար Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանին շնորհվել է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Պատվավոր պրոֆեսոր» կոչումը:

***

2015թ. օգոստոսի 27-ին իր մահկանացուն կնքեց Պոլիտեխնիկականի վաստակաշատ դասախոս, ՀՊՃՀ Պատվավոր պրոֆեսոր, Մեքենաշինական ֆակուլտետի երկարամյա դեկան Ռաֆայել Մաթևոսի Սաղաթելյանը: Երկար և բազմաբովանդակ իր կյանքի ընթացքում Ռ.Մ.Սաղաթելյանը կարողացավ անել հնարավոր առավելագույնը` մարտի դաշտում պաշտպանել հայրենիքը և ապահովել հայրենի տնտեսության զարգացումը, հզորացումը` պատրաստելով մեքենաշինարար ինժեներների բազմաթիվ սերունդների հզոր բանակ: Կենսուրախ, աննկարագրելի հումորի զգացումով Սաղաթելյանը միշտ եղել է ցանկալի զրուցակից: Բախտ եմ ունեցել լինել նրա ուսանողը, լսել դասախոսությունները: Նա եղել է նախադիպլոմային պրակտիկայի իմ ղեկավարը և դիպլոմային աշխատանքի ստուգողն ու տոկոսավորողը: Հիշում եմ` Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում պրակտիկայի ժամանակ դիպլոմային նախագծի առաջադրանքները ընտրելիս գործարանի գլխավոր տեխնոլոգին ասաց. «Սա մեր Լենինյան թոշակառուն է, տվեք նոր արտադրության հաստոցի ամենաբարդ դետալը, թող աշխատի»: Նախագիծը ստացվեց 16 Ա1 ֆորմատ և ստուգման ժամանակ նայեց ինձ ու ասաց. «Ու այսքանը ես պիտի ստուգեմ»: Ես էլ ասացի. «Ձեր հանձնարարականն եմ կատարել, ընկեր Սաղաթելյան»: Տարիներ անց, երբ ղեկավարում էի Մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնը, Սաղաթել յանը հիշեցրեց ինձ իմ բառերը` ամենայն լրջությամբ ասելով «Ինչ հանձնարարական ունեք ինձ, ընկեր Արշակյան»: Եվ պետք է նշեմ, որ իր վրա դրված դասախոսական պարտականությունները նա մինչև վերջ կատարեց պատասխանատվության զգացումով և բարեխղճորեն: Չեմ կարող չնշել, որ ամբիոնում մնալու և ասպիրանտուրայում սովորելու առաջարկը ստացել եմ հենց Սաղաթելյանի կողմից: Մեծ է Սաղաթելյանի վաստակը, անջնջելի այն հետքը, որ նա թողել է համալսարանի և հատկապես ֆակուլտետի կյանքٳմ: Ֆակուլտետի կեսդարյա բոլոր հաջողությունները և ձեռքբերուﬓերը անխզելիորեն կապված են երկու ﬔծանուն անհատների՝ Կառլեն Սարգսյանի և Ռաֆայել Սաղաթելյանի հետ: Երկու բարեկամ ընկերներ, ովքեր երկար տարիներ ﬕասին կերտեցին Մեքենաշինական ֆակուլտետի փառքը և հեռացան կյանքից՝ թողնելով իրենց մասին աﬔնալավ հիշողությունները: