«2021թ. Որակի ամիս (#WQM2021)» միջոցառման շրջանակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ

«2021թ.  Որակի ամիս (#WQM2021)» միջոցառման  շրջանակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ

Միջոցառման վայրը՝ ՀԱՊՀ 5106 լսարան
Նոյեմբերի 29, 30՝ ժամը 14:30

 

ՀԱՊՀ Որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչությունը նոյեմբերի 29-ին և 30-ին իրականացնում է ուսանողների շրջանում կրթության որակի ապահովման մշակույթի ամրապնդմանն ուղղված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրում ենք ՀԱՊՀ-ում ուսումնառություն ստացող ուսանողներին, կարևորելով՝ հատկապես բակալավրի 2-րդ, 3-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությունը:

Նպատակը

  • Հնարավորություն ընձեռել ունկնդիրներին ծանոթանալու բուհական համա­կարգում ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումներին,
  • ծանոթացնել կրթության բարելավմանը միտված` որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներին,
  • նպաստել որակի մշակույթի ձևավորմանը ուսանողների միջավայրում,
  • խրախուսել ուսանողների մասնակցությունը որակի ապահովման և ուսումնառության փորձի կատարելագործման գործընթացներում՝ համահունչ ESPAQ-ի մարտահրավերներին՝ ապահովելով ուսանող-փորձագետների բազայի համալրումը ՀԱՊՀ ուսանողներով:

Խնդիրները

  • Առավել ակտիվորեն ներգրավված ունկնդիրներից ընտրել այն ուսանողներին, որոնք ի զորու կլինեն համակարգելու Համալսարանի հետագա ինքնավերլու­ծությունների գործընթացները:
  • Հանդիպման մասնակիցներին զինել որակի ապահովմանը միտված համապատասխան գիտելիքներով:
  • Հակիրճ տեղեկատվություն՝ ESG ստանդարտի պահանջների, ինչպես նաև ՀՀ ենթակառուցվածքային հավատարմագրման չորրորդ չափանիշի վերաբերյալ։

 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց կոնտակտային տվյալները փոխանցել  [email protected]  հասցեին։  Այլ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (+374) 10 56 60 67 / (+374) 99 23 37 79: