Հայտնի են Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի առարկայական օլիմպիադայում հաջողություն գրանցած աշակերտների անունները

Հայտնի են Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի առարկայական օլիմպիադայում հաջողություն գրանցած աշակերտների անունները

2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների մեկնարկը տրված է: Դպրոցականները մրցում են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Հաղթողներին սպասում է հաջորդ դժվարին, բայց պատվավոր փուլը:

Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական և անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի ներկայացված առաջադրանքների տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը:

Արդեն հայտնի են ՀԱՊՀ Ավագ դպրոցի առարկայական օլիմպիադայում հաջողություն գրանցած աշակերտների անունները։

Ինֆորմատիկա առարկայից հաջողության են հասել Դավիթ Յայլոյանը և Գարիկ Միրաքյանը, մաթեմատիկայից՝ Արսեն Ասատրյանը, Ազատ Թորոսյանը, Նարեկ Մովսիսյանը, Սեդա Ռևազյանը, Մարիա Դանիելյանը, Հասմիկ Հովսեփյանը, Հայկ Հովսեփյանը, աստղագիտությունից՝ Սոնա Գրիգորյանը , Արամ Զաքարյանը, Վլադիմիր Մանուկյանը, Հրաչյա Միկոյանը, Արտաշես Մկրտչյանը, Անի Մխիթարյանը, աշխարհագրությունից՝ Սոնա Կարապետյանը։

Առաջիկայում առարկայական օլիմպիադայի  մարզային փուլն է: ՀԱՊՀ Ավագ դպրոցի փոխտնօրեն Նելլի Համբարձումյանի համոզմամբ՝ օլիմպիադայում  հաջողություն գրանցելը արդեն նշանակում է որակյալ կրթության ապահովում:

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր հաղթանակներ։