Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր

Գլխավոր / Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր

«Քոմփյութերային hամակարգեր և ցանցեր» ամբիոն

«Քոմփյութերային տեխնոլոգիաներ և ցանցեր» կրթական ծարագիրը ներառում է երկու փոխկապակցված ուղղություններներ՝

Քոմփյութերային տեխնոլոգիաներ՝ քոմփյութերների միջոցով տեղեկատվության պահպանման, հաղորդման, մշակման, պաշտպանության տեխնոլոգիաներ: Հաճախ քոմփյութերային տեխնոլոգիաները նույնականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Քոմփյութերային ցանցեր՝ քոմփյութերային(հաշվողական) սարքերի (քոմփյութերներ, սերվերներ, երթուղավորիչներ և այլ սարքավորումներ) միջև տեղեկատվության փոխանակում ապահովող համակարգեր: Քոմփյութերային ցանցերի առավել տարածված  տարատեսակներն են ինտերնետը (համացանցը), լոկալ, գլոբալ, գերատեսչական ցանցերը (արդյունաբերական, բանկային, կրթական, հեռաբժշկական, առևտրային և այլն):

Քոմփյութերային տեխնոլոգիաները և ցանցերը քոմփյութերների և քոմփյութերային ցանցերի միջոցով տեղեկատվության հավաքագրման, գրանցման, փոխանցման, կուտակման և մշակման գործառնությունների իրականացման համակարգեր են, որոնց օգնությամբ հնարավորություն է ստեղծվում կազմակերպել բիզնես միջավայրում տնտեսության տարբեր բնագավառներում օպերատիվ կառավարման հետ կապված տարատեսակ խնդիրների լուծումներ:

Քոմփյութերային տեխնոլոգիաների և ցանցերի մասնագիտական գործունեության օբյեկտներն են`

  • հաշվողական մեքենաները, համալիրները, համակարգերը և ցանցերը,
  • տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերը,
  • նախագծման ավտոմատացված համակարգերը,
  • հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը (ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակագրեր),
  • թվարկված համակարգերի մաթեմատիկական, տեղեկատվական, տեխնիկական շահագործման ու սպասարկման, տնտեսագիտական, կազմակերպչական և իրավական ապահովումը:

 

«Քոմփյութերային hամակարգեր և ցանցեր» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • UCOM ընկերություն,
  • «Թի-Էս-Դի» բարձր տեխնոլոգիաների արտադրական գործարան,
  • Հայաստանի ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և պրոբլեմների ավտոմատացման ինստիտուտ»
  • Վիեննայի համալսարանի լոգիստիկայի ամբիոն (Ավստրիա, ք.Վիեննա)
  • Վիեննայի տեխնիկական համալսարանի համակարգերի տեսության, էկոնոմետրիայի և օպերացիաների հետազոտման ինստիտուտ (Ավստրիա, ք.Վիեննա)
  • Գրացի համալսարանի մաթեմատիկայի և գիտական հաշվարկների ինստիտուտ (Ավստրիա, ք. Գրաց)
  • Մյունխենի ռազմական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետ (Գերմանիա, ք.Մյունխեն) և այլն։