Քոլեջից բուհ անցում 2021
Քոլեջից բուհ անցման համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը, ժամը 17:00
Դիմումները ներկայացվում են Պոլիտեխնիկական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 3333 սենյակ՝ Տերյան 105 հասցեով:
Քոլեջից բուհ (ՀԱՊՀ) անցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
- Դիմում՝ ուղղված ռեկտորին
- ավարտական փաստաթղթի՝ դիպլոմ և դրա ներդիրի (պատճենը),
- արձանագրության պատճենը, որտեղ հանձնաժողովի նախագահը երաշխավորել է տվյալ ուսանողին քոլեջից բուհ անցման համար,
- լուսանկար (3×4 չափսի),
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդների համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայականի, փախստականի վկայական).
- զինվորական գրքույկ (военнный билет) կամ կցագրման վկայական (приписной) (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Միջուկում (բավարար) գնահատականի առկայության դեպքում, ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցմանը:
Այլ տեղեկությունների պարզաբանման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 374 10 54 76 89