Էրազմուս+ առցանց կրթության որակի բարելավումը Մոլդովայում և Հայաստանում. MEDIA նախագծի ներհամալսարանական մեկնարկային հանդիպում-քննարկում Պոլիտեխնիկում

Էրազմուս+ առցանց կրթության որակի բարելավումը Մոլդովայում և Հայաստանում.  MEDIA նախագծի ներհամալսարանական մեկնարկային հանդիպում-քննարկում Պոլիտեխնիկում

Erasmus+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում (CBHE) 2022-ի մրցույթի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ընդգրկված է Էրազմուս+ «Մոլդովայում և Հայաստանում առցանց կրթության որակի բարելավումը» (MEDIA) ծրագրում: Հանդիպումը կազմակերպել էին Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը և Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը։ Ներկա էին ինստիտուտների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ։

Նպատակը հետաքրքրված մարդկանց խումբ ձևավորելն է, որոնք 4 տարի շարունակ կաշխատեն ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը միտված է հիմնականում առցանց կրթության մեխանիզմների բարեփոխումներին, բարելավմանը, մի քանի պիլոտային դասընթացների կառուցմանը, դրա համատեքստում մշակվելիք գործիքակազմերին։

«Հույս ունեմ, որ ներկաները, բոլոր հետաքրքրված աշխատակիցները կունենան ակտիվ, ինտենսիվ մասնակցություն կատարվելիք աշխատանքներում։ Ծրագիրը ենթադրում է պատասխանատու աշխատանք։ Կձևավորվեն աշխատանքային խմբեր, կլինեն հանձնարարություններ և դրանց հիման վրա կոնկրետ արդյունքներ», -նշեց Սարգիս Ասատրյանցը։

MEDIA ծրագրի նպատակն է խթանել ազգային կրթական համակարգերի զարգացումը Մոլդովայում և Հայաստանում՝ աջակցելու առցանց դասավանդման և ուսուցման բարեփոխումներին՝ հարմարեցված շրջանակային պայմանների, աշխատանքային գործիքակազմի և միջավայրի ստեղծման միջոցով, որոնք կնպաստեն անհամադեպ (ասինքրոն) և համաժամանակյա (սինքրոն) առցանց կրթության կարճաժամկետ և երկարաժամկետ որակի ապահովմանը:

Հանդիպման ընթացքում Անի Մամիկոնյանի կողմից մանրամասնորեն ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու խնդիրները, նախատեսվող միջոցառումներն ու աշխատանքային հանդիպումները, խոսվեց նաև ծրագրի վերջնարդյունքների մասին։

Հիմնական նպատակներն են՝

  • Մոլդովայի և Հայաստանի բուհերում ստեղծել միջհամալսարանական MEDIA կենտրոններ/ստորաբաժանումներ՝ որպես անհամադեպ (ասինքրոն) և համաժամանակյա (սինքրոն) առցանց կրթության վերաբերյալ ազգային կրթական համակարգերի արդիականացմանն ու միջազգայնացմանը նպաստող տարածքներ՝ առաջարկելով նոր ռազմավարական նախաձեռնություններին, կանոնակարգային փոփոխություններին, ինչպես նաև առցանց դասավանդման և ուսուցման, մանկավարժության և պրակտիկայի, ուսումնական միջավայրերի և համայնքի մեջ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա,
  • Զարգացնել ազգային և ինստիտուցիոնալ կարգավորող շրջանակը՝ առաջարկելով նոր ռազմավարական նախաձեռնություններ, կանոնակարգային փոփոխություններ առցանց դասավանդման և ուսուցման, մանկավարժության և պրակտիկայի, ուսումնական միջավայրերի և համայնքի մեջ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա,
  • Բարձրացնել Հայաստանի և Մոլդովայի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի գիտելիքները, կարողություններն ու ունակությունները՝ մեդիա արտադրանքի ծրագրի ստեղծման վերաբերյալ,
  • Մշակել, համակարգել հարմարվողականությունը, և Հայաստանի և Մոլդովայի 7 բուհերում առցանց կրթության մեջ կիրառել Learning Analytics (LA),Մշակել և հավատարմագրել/հաստատել բազմապրոֆիլ ոչ ֆորմալ կրթական ծրագիր՝ թվային մեդիա ծրագրի վերաբերյալ, որը կհամապատասխանի բուհերի և ուսանողների կարիքներին, ինչպես նաև աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, որոնք խստացել են COVID-19 համավարակի պատճառով,
  • Խթանել կոնսորցիումի անդամ գործընկերների համագործակցությունը՝ համատեղ և խելամիտ կառավարման, ծրագրի որակի, տարածման և իրագործման միջոցով:

Հանդիպման ավարտին ներկաները ներկայացրին իրենց փորձը, մանրամասն հետաքրքրվեցին համալսարանի կողմից իրականացվող քայլերի մասին։