Աշխատակազմ

Գրասենյակի պետ՝

 

Գրասենյակի մասին՝

Բաժնի նպատակն է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, գործավարական սպասարկումը և դրանց վարման վերահսկողությունն ու միասնական կարգի կիրառումը: Բաժինը կազմակերպում է  ՀԱՊՀ փաստաթղթաշրջանառությունը, մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ընթացիկ գործավարության և արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում, վերահսկողություն է իրականացնում ոչ գաղտնի փաստաթղթերի, նամակների և դիմումների ստացման, դրանց գրանցման և կատարման ժամկետների վերաբերյալ: Կատարում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ կատարվող աշխատանքների համակարգումը: ՀԱՊՀ գրասենյակի պետը վավերացնում և իր ստորագրությամբ հաստատում է ՀԱՊՀ հիմնական գործունեության վերաբերյալ ռեկտորի, պրոռեկտորների և աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հրամանների և մյուս փաստաթղթերի իսկությունը, վերահսկում է դրանց պատշաճ սպասարկման և առաքման գործընթացները: Այն պատասխանատվություն է կրում ՀԱՊՀ զինանշանով կնիքի պահպանության, ինչպես նաև այն ՀՀ օրենսդրությանը և գործող նորմերին համապատասխան կիրառելու համար:

ՀԱՊՀ գրասենյակը իրագործում է համալսարանի մտից-ելից փաստաթղթաշրջանառությունը։ Այն է՝

. համալսարանի ռեկտորին, պրոռեկտորներին և աշխատակազմի ղեկավարին ուղղված փաստաթղթերի (ուսանողների, աշխատակիցների և այլ քաղաքացիների կողմից դիմումներ, գրություններ, տեղեկանքներ, պայմանագրեր և տարբեր բնույթի գրավոր հաղորդագրություններ) մուտքագրում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ։ Դրանց պարբերական վերահսկողության և անհրաժեշտության դեպքում, ոչ միայն  էլեկտրոնային, այլև թղթային առաքում մակագրված համապատասխան ստորաբաժանումներին,

. «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացված հրամանների, գրությունների, տեղեկանքների դուրս գրում, գրանցամատյանում համարակալում և բաշխում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներով,

. տարատեսակ փաստաթղթերի գրանցում փոստային գրքում և առաքում,

. ժամկետը լրացած փաստաթղթերի արխիվացում, նաև արխիվային տեղեկանքների տրամադրում,

ՀԱՊՀ գրասենյակի պետի լիազորությունների ներքո են «ՀՀ զինանշանով», ՀԱՊՀ գրասենյակի կլոր կնիքները և ՀԱՊՀ հասցեն պարունակող դրոշմակնիքը։

Կոնտակտային տվյալներ

Քաղաքային հեռախոսահամար(Աշխատասենյակ)

010 56 35 20

Աշխատասենյակի համար

3202

Էլ-հասցե

[email protected]

 

Վարչության պետ՝

Վարչության մասին՝

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը իրականացնում է ՀԱՊՀ կադրային գործավարությունը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների:

Վարչությունը, ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ժամանակին կազմակերպում է աշխատողների ընդունման, տեղափոխման և աշխատանքից ազատման ձևակերպումները, անձնակազմի հաշվառումը, աշխատողների ներկա և նախկին աշխատանքի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը, աշխատանքային գրքույկների լրացումը և պահպանումը:

Պատշաճ կերպով վարում է վարձու աշխատողներին աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը:

Իրականացնում է կադրային աշխատանքի նյութատեխնիկական և տեղեկատվական բազայի ապահովման, ավտոմատացված համակարգերի միջոցով կադրերի կառավարման ժամանակակից միջոցների ներդրման, համալսարանի անձնակազմի վերաբերյալ տվյալների բազայի ժամանակին լրացման և անհրաժեշտության դեպքում տեղեկատվության տրամադրման աշխատանքներ:

Կազմակերպում և վարում է աշխատակիցների արձակուրդների գրաֆիկները:

Ապահովում է՝ աշխատողներին փաստաթղթերի տրամադրումը` թոշակի անցնելու կապակցությամբ, «Mulberry» համակարգից օգտվելու համար տվյալների մուտքագրումը, հարկային մարմնին ըստ պահանջի ներկայացվող տվյալների տրամադրումը, կադրերի բազայի համակարգում անհրաժեշտ տվյալների ներմուծումը, տարվա ընթացքում ազատված աշխատակիցների անձնական գործերի արխիվացումը:

Բաժնի պետ՝

 

 

Բաժնի մասին՝

Բաժինը, իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատասխան, կատարում է ՀԱՊՀ-ին վերաբերող հրապարակումների վերլուծության, ՀԱՊՀ-ի վարկանիշի բարձրացման, համալսարանական տպագիր և էլեկտրոնային միջոցների, համալսարանին առնչվող տեսանյութերի մշակման, միջոցառումների լուսաբանման աշխատանքներ:

Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի գործառույթներն են՝

. համագործակցություն հայաստանյան տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների հետ, միջոցառումների լուսաբանում,

. «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի և այլ նյութերի հրատարակում,

. համացանցային տիրույթում ՀԱՊՀ-ի վերաբերյալ տեղեկատվության և տեսանյութերի տարածում,

. ինտերնետային ռեսուրսների զարգացում,

. ֆոտո և տեսանյութերի ստեղծում և արխիվացում,

. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և տարբեր կառույցների հետ աշխատանքներ:

Սերտորեն համագործակցելով հայաստանյան տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների հետ` բաժինը աշխատանքներ է ծավալում նաև ՀԱՊՀ-ի վարկանիշի և հեղինակության բարձրացման, կրթօջախի խորհրդանշանների ու քարոզչական այլ նյութերի տարածման ուղղությամբ:

Կոնտակտային տվյալներ

Քաղաքային հեռախոսահամար(Աշխատասենյակ)

010 56 69 46

 

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Համաձայն կանոնադրության՝ Իրավաբանական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

. մշակում է կամ մասնակցում իրավական բնույթի փաստաթղթերի մշակմանը,

. իրականացնում է կազմակերպությունում իրավական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումներին ցույց է տալիս իրավական օգնություն՝ տարատեսակ իրավական փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման գործում, գանգատների առկայության դեպքում մասնակցում է հիմնավորված պատասխանների պատրաստմանը,

. կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համատեղ պատրաստում է գործող օրենսդրության խախտման և այլ իրավախախտումների վերաբերյալ նյութեր, իրականացնում է ավարտած և ընթացքի մեջ գտնվող դատական գործերի հաշվառում և պահպանություն,

.մասնակցում է կազմակերպության գույքի պահպանման ապահովման, ինչպես նաև պայմանագրային, ֆինանսական և աշխատանքային կարգապահության ամրապնդման միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին,

. սահմանված կարգին համապատասխան՝ ձևակերպում է աշխատողներին կարգապահական և նյութական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նյութեր,

. բողոքների /գանգատների/ պատասխանները նախապատրաստելու նպատակով վերահսկողություն է իրականացնում կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան տեղեկանքների, հաշվարկների, պարզաբանումների և այլ նյութերի ժամանակին ներկայացնելու նկատմամբ,

. կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համատեղ պատրաստում է առաջարկություններ՝ կապված գործող հրամանների և կազմակերպության կողմից ընդունված այլ իրավական ակտերի փոփոխման կամ ուժը կորցրած ճանաչելու հետ,

. վարում է գործող օրենքների և այլ իրավական ակտերի համակարգված հաշվառման և պահպանման աշխատանքները, կատարում նշումներ դրանց փոփոխությունների, լրացումների և ուժը կորցնելու վերաբերյալ, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և հաշվողական տեխնիկայի կիրառման հիման վրա պատրաստում  տեղեկատվական փաստաթղթեր,

. կազմակերպության աշխատողներին տալիս է խորհուրդներ՝ կազմակերպչական և իրավաբանական այլ հարցերով, պատրաստում եզրակացություններ, օժանդակում իրավական բնույթի ակտերի և փաստաթղթերի ձևակերպմանը:

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

Հատուկ բաժնում իրականացվում է.

  1. ՀԱՊՀ-ի գաղտնի փաստաթղթերի գործավարություն
  2. Ավարտական փաստաթղթերի լրացում և տրամադրում, այլ կազմակերպությունների դիպլոմների իսկության մասին հարցումների պատասխանում
  3. Նախազորակոչիկների, զորակոչիկների, պահեստազորայինների, ուսանողների և աշխատողների հաշվառում, զինկոմիսարիատներրին զինապարտների ուսումնառության կամ աշխատանքային բոլոր փոփոխությունների մասին իրազեկում:

Կոնտակտային տվյալներ

Քաղաքային հեռախոսահամար(Աշխատասենյակ)

010 563520

Աշխատասենյակի համար

3219, 3217

Էլ-հասցե

[email protected]

Բաժնի պետ՝

 

Բաժնի մասին՝

ՑՀ և ՀՏՍ բաժինն ապահովում է համալսարանի ամբողջ տեղեկատվական պարկի սպասարկումը, վերահսկողությունը և կառավարումը։ Վերջիններիս մեջ ներառված են ուսանողների և աշխատակիցների կողմից օգտագործվող համակարգիչները, տպիչ սարքերը, տեղեկատվական ինֆորմացիա արտապատկերող հեռուստացույցները և այլն։ Բաժինը կազմակերպում և կառավարում է համալսարանում շահագործվող տեղեկատվական համակարգերը, ինչպես ադմինիստրատիվ աշխատանքի կազմակերպման, այնպես էլ ուսումնական գործառույթների կառավարման։

Ղեկավար՝

 

Պոլիտեխնիկ մշակույթի տան մասին՝

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ հանդիսանալով հայակական ճարտարագիտական մտքի հիմնական դարբնոցը, երբեք անմասն չի մնացել մեր երկրի մշակութային կյանքից: Պոլիտեխնիկցիները ավանդաբար իրենց ներդրումն են ունեցել ՀՀ մշակութային կյանքի զարգացման գործում: Այսօր էլ մեր շրջանավարտները նշանակալի հաջողություններ են գրանցում ոչ միայն մասնագիտական, այլ նաև մշակույթի ասպարեզում: Կարևորելով նշված ավանդույթները, նպատակ ունենալով զարգացնել Պոլիտեխնիկի մշակութային կյանքը, Պոլիտեխնիկի վարկանիշին և բարձր չափանիշներին համահունչ միջոցառումներ կազմակերպելն ու իրականացնելը՝ 2022թվականին, ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվեց ՀԱՊՀ Մշակույթի կենտրոնը:

Մշակույթի տան գլխավոր նպատակը պոլիտեխնիկական համայնքի մշակութային կյանքի ակտիվացումն է:

Մշակույթի տան հիմնական խնդիրներն են․

Ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,

ՀԱՊՀ համայնքի ակտիվ մասնակցությամբ մշակութային միջոցառումների իրականացումը

ՀԱՊՀ ուսանողների մշակութային ունակությունների գիտելիքների զարգացմանը նպաստելը,

Քննարկումների, ներկայացումների դիտումների, ինչպես նաև նշանավոր մշակութային գործիչների հետ հանդիպումների միջոցով ուսանողության մեջ ճաշակի ձևավորումը։

 

Պոլիտեխնիկ Մշակույթի տան կազմում գործում է ՀԱՊՀ թանգարանը, որտեղ  ներկայացված են ՀԱՊՀ-ի ստեղծման օրվանից /01.03.1933 թ․/ մինչ օրս հանրահայտ, վաստակավոր, իրենց մեծ ավանդը Հայաստանում և երկրից դուրս ներդրած, միջազգային ճանաչում և համբավ ձեռք բերած հայտնի շրջանավարտների, աշխատակիցների, ուսանողների վերաբերյալ բազմաթիվ պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, հրատարակված գրքեր և ամսագրեր: Ցուցադրության համար առանձնացված են գիտության, մշակույթի, սպորտի բաժինները:

Կոնտակտային տվյալներ

Էլ-հասցե

culture@polytechnic,am