Կառավարում

Գլխավոր / Կառավարում

Կառավարում (ըստ ոլորտի) կրթական ծրագրի նպատակն է ձևավորել անհրաժեշտ  գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում  և նրանում գործող կազմակերպությունների կառավարման համար, պատրաստել կառավարման մասնագետներ՝ տարբեր ոլորտների (ՏՏ, Հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլն) կազմակերպությունների կառավարման տարբեր ֆունկցիոնալ ուղղվածության, ինչպես նաև, ինժեներական, բիզնեսի թվայնացման և նախագծերի կառավարման խնդիրների առաջադրման ու լուծման համար և նախապատրաստել հիմք ձեռնարկությունների կառավարման բնագավառում մագիստրոսի և հետազոտողի ծրագրերի կազմակերպման համար: 

    Կրթական ծրագրի շրջանավարտ-բակալավրը  ձեռք է բերում հետևյալ մասնագիտական կոմպետենցիաները. 

  • կիրառել մաթեմատիկայի, ճարտարագիտության, ընդհանուր ոլորտի և կազմակերպությունների տնտեսագիտության ու կառավարման տեսական և պրակտիկ գիտելիքներն ու մեթոդները, կառավարման  խնդիրների բացահայտման, վերլուծության, ձևակերպման և լուծման համար (մասնագիտական խնդիրների լուծման ունակություն),   
  • վերլուծել, պլանավորել և կազմակերպել տարբեր իրավիճակային խնդիրներ (տնտեսական գործունեության վերլուծության, արտադրության պլանավորման և կազմակերպման, ֆինանսական ու մարքեթինգային կառավարման, օպտիմալ որոշումների ընդունման), մեկնաբանել տվյալները և անել եզրակացություններ (փորձարարական հմտություններ), 
  •  կազմել կազմակերպության տնտեսագիտական, կառավարման անհրաժեշտ փաստաթղթեր, հաշվարկային  աշխատանքների հաշվետվություններ, համակարգչային պրեզենտացիաներ` համապատասխան ստանդարտների  պահպանումով և օֆիսային ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումով (մասնագիտական գրագրություն), 
  •  մշակել և առաջարկել կազմակերպություններում  օպտիմալ որոշումների ընդունման տնտեսագիտամաթեմատիկական մոդելներ և մեթոդներ (մաթեմատիկական մոդելավորման կարողություններ), օգտագործել կազմակերպությունների տնտեսավարման ժամանակակից թվային կառավարման ծրագրային միջոցներ և հաշվողական ապարատ (քոմփյութերային նախագծման գործիքակազմի տիրապետում),  
  • կազմակերպել տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների, էներգետիկ համակարգերի,  բնօգտագործման ոլորտների և նրանցում գործող կազմակերպությունների արդյունավետ կառավարման աշխատանքը (մասնագիտական խնդիրների լուծման ունակություն), 
  •  սովորել և շարունակաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը (մասնագիտական ինքնազարգացման կարողություն),  
  • համագործակցել գործընկերների հետ, կիսել պարտականությունները թիմի անդամների հետ, իրականացնել արդյունավետ հաղորդակցություն և լիարժեք մասնակցություն թիմային աշխատանքներում (թիմային աշխատանքի կարողություն):