Ռոբոտատեխնիկայի խմբակ

Գլխավոր / Ավագ դպրոց / Հոսքեր և խմբակներ / Ռոբոտատեխնիկայի խմբակ

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում 2011 թվականից գործում է ռոբոտաշինության խմբակը, որն իր գործունեության ընթացքում ունեցել է բազում հաջողություններ և հաղթանակներ: Ռոբոտաշինության խմբակ հաճախող երեխաների հոսքը մշտապես բավական մեծ է եղել, քանի որ սա այն միջավայրն է, որտեղ նրանք կարող են տեսական գիտելիքները վերածել գործնականի՝ զարգացնելով երևակայությունը, տրամաբանությունը, ստեղծագործական միտքը և թիմային աշխատանքի ոգին:

2012 թվականին Պոլիտեխնիկական համալսարանի նախաձեռնությամբ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցում բացվեց ռոբոտաշինության լաբորատորիան, որի հարթակը բաց է ոչ միայն մեր դպրոցի, այլև ռոբոտատեխնիկական նախասիրություններ և հետաքրքրություններ ունեցող այլ աշակերտների համար:

Ռոբոտաշինության խմբակ կարող են հաճախել հիմնական և ավագ դպրոցներում սովորող աշակերտները: Խմբակներին ընդգրկվելու համար մոտենալ դպրոցի ընդունարակ կամ զանգահարել 010 520 630: