Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար:
Դեկանի պաշտոնին կարող են հավակնել տվյալ ֆակուլտետում կամ հարակից մասնագիտությամբ այլ ֆակուլտետում աշխատող, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ և գիտական աստիճան ու գիտական կոչում ունեցող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3202 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,
բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) գիտական աստիճանի, գիտական կոչման և բուհի ավարտական դիպլոմների պատճենները,
զ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների` սահմանված կարգով հաստատված ցուցակները,
է) ֆակուլտետի զարգացման ծրագիրը,
ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ: